среда, 30 января 2013 г.

թախիծ

Բարև՛, թախիծ..Այդ դու°  ես..Ո՛չ, ես չեմ ճանաչում քեզ: Մի ժամանակ ես տագնապ էի զգում քո ներկայությունից: Իսկ հիմա դու այնպես սովորական ես…Այնպես սովորական ես դարձել,թախիծ…Այն ժամանակ հույզերով ու կարոտով էիր փաթաթված…Իսկ հիմա` հստակ,պարզ…Դու փոթորկում էիր հոգիս, իսկ հիմա խաղաղ ես դու, և ես` նույնպես…
Ինչու°  ես ժպտում…Իսկ ու°ր  է քո հին, նենգոտ ժպիտը…Ոչինչ, ոչինչ չկա անցյալից…Այն օրերին դու պատմում էիր ինձ խանդի ու խաբկանքի մասին..Հիասթափությունների ու սպասումների մասին…Իսկ այսօր լուռ ես,մեղմ,մտածկոտ…Ա՜խ, իմ թախիծ, ոչինչ առաջվանը չէ…

понедельник, 28 января 2013 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԻՄ 21-ԱՄՅԱ ՀԶՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Հայկական բանակը 20 տարեկան է: Այն կազմավորվեց, թրծվեց հայոց հողի համար մղված թեժ մարտերում, ցույց տվեց, որ  մարտունակ է, ոգով  արի, հաղթանակող: Հայ մարդը հարյուրամյակներ կերակրել էր օտար  զինվորին, 20 տարի առաջ իր թիկունքին զգաց հայ զինվորի, իր զավակի պաշտպանությունը: Մեր ազգն ունի զինվորի, բանակի պաշտամունք: Անցած 20 տարիներին հայկական բանակն ավելի է ամրապնդվել, հզորացել: Այն այսօր Հայաստանի հանրապետության ամենակայացած կառույցն է: Ինչպես ամեն մի համակարգում, բանակում էլ կան  խնդիրներ, ինչը բնական է: Հզոր բանակ ունեցող պետության մեջ միայն կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել հանգիստ խղճով, համոզված, որ խաղաղությունը պահպանվում է մշտապես աչալուրջ ու զգոն բանակի ու հայ զինվորների  կողմից:

Հայոց բանակի տոնը բոլորինս է, ուրեմն`  կեցցե մեր բանակը:

пятница, 25 января 2013 г.

Սիրում եմ ու կարոտում


Էնքան դժվարա երբ հիշում ես որ առաջ ինքը կար քո կողքին էր միշտ օգնում էր: Ամբողջ օրը անցկացնում էյիք իրար հետ խոսելով, երբ սովորել եյիր  նրա հոգատաությանը, բարությանը:
Սովորել էյիր որ նա ամեն առավոտ զանգում արթնացնում էր որպեսզի գնաս դասի հանկարծ չուշանաս, ամեն գիշեր ժամերով խոսում էյիք և էր քնում մինչև բարի գիշեր չէր մաղթում:
Իսկ հիմա ինքը չկա, չկա կողքիտ չի  ամեն գիշեր իրա մասին ես տածում ձեր լավ ու վատ օրերի մասին ու կարոտում ես են օրերը որ միասին էյիք, կարտում ես նրա կատակներին, խանդի տեսարաններին, ձեր կռիվներին, բայց չես կարող նչ որ բան անել:
Չես կարում գիշերները քնես որովհետեվ ինքը քեզ բարի գիշեր չի մաղթում, առավոտները դասից ուշանում ես երբ խոսում են վրետ, որ սկսել ես պարբերաբար ուշանալ ուզում ես գոալ, որ առաջ նա կար որ առավոտյան արթնացնում էր, որպեսզի չուշանաս դասից, իսկ հիմա չկա ուզում ես թողնել ամեն ինչ ու վազել նրա մոտ աուր գրկել ու ասել որ սիրում ես, որ կարոտում ես:
Բայց չես կարող, պետք է նդամենը սպասես ու չթողնես որպեսզի ժամանակը ու հեռավորությունը կործանի ձեր սերը....

Ասել թե ոչ

Ոչինչ ավելի անկեղծ չի կարող ասել դիմացինի զգացմունքների մասին, քան աչքերը: Հուզմունքի և տրամադրության փոփոխության դեպքում աչքերը մեծանում կամ փոքրանում են և այդ կերպ ձեզ պարզ կդառնա նրա զգացմունքների անկեղծությունը:
Նայեք սիրահար զույգերին` նրանք խոսում են հայացքով, իրենց զգացմունքները արտահայտում են ձեռքերի միջոցով: Այս անձայն լեզուն հասկանում են միայն սիրահար զույգերը:


Կան այսպիսի վարկածներ`

Եթե տղան ցույց տա աղջկան, թե ինքը ավելի քիչ է սիրում նրան, ապա ավելի դուր կգա նրան:

Եթե աղջիկը ցույց տա, թե ավելի քիչ է սիրում տղային, ապա կգրավի նրա ուշադրությունը:

Փորձը ցույց է տալիս, որ այդ կերպ զույգերից մեկը մյուսի ոչ թե համակրանքին է արժանանում, այլ հիասթափության պատճառ է դառնում: Պետք չէ կամակորությամբ բարձրանալ սիրելիի աչքին, այլ ընդակառակը պետք է ցույց տալ ողջ սերն ու ջերմությունը, որպեսզի դիմացինի մոտ վստահության և փոխադարձ սեր և վստահության մթնոլորտ ստեղծվի: Իսկ անելով հակառակը կարող եք կորցնել սիրելիին: Նա կարող է խոր հիասթափություն ապրել և իր սերը փնտրել ուրիշի մեջ: Չնայած ասում են, որ սիրող սրտերը ոչինչ չի կարող բաժանել, սակայն հենց նրանց վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ կարող է պատճառ դառնալ բաժանության և ընդհակառակը:

Ինչ է սերը

Սերը դա մի աննկարագրելի ու անբացատրելի զգացմունք է կարճ ասաց խելագար զգացում, խելագար երևույթ,որը չես կարող բառերով նկարագրես երբ չես քնում, երբ դասերին ուղղակի նստած ես բայց միտքդ լրիվ ուրիշ տեղ է,երբ որ տխուր նստած ես ու հաղորդագրություն է գալիս «Սիրում եմ քեզ» ու անկախ քեզնից սկսում ես ժպտալ ու աչքերդ սկսում են փայլել ,երբ գնում ես ընկերոջդ հետ հանդիպման ձեռքդ բռնում է նայում աչքերիդ մեջ, մոտիկանում է ականջիդ ու կամաց շշնջում է «Գիտե՞ս քեզ որքան եմ սիրում» ու վերջ ամեն ինչ պատրաստ է դու արդեն երկնքում ես .. ինչպես բոլորն են ասում.իսկ նրանք ովքեր տառապում են միակողմանի սիրով ու պնդում են, որ իրենք անիմաստ են ապրում ուրեմն կասեմ «Ամեն ինչ լավ է լինելու պետք չէ մեռնել»...

четверг, 24 января 2013 г.

Երազանք

Եթե մենք չունենք երազանք ու նպտակ,ապա ավելի լավ կլինի ուղղակի չապրենք . անիմաստ կլինի  մարդու  գոյությունը առանց երազանքների ու նպատակների:  Մենք` բանական էակներս,պետք է անընդհատ ձգտենք ավելիին,մեզ մոտ երբեք չպետք է մեռնի սովորելու  ծարավը,մենք անընդհատ պետք է ձգտենք դեպի բարձունքներ:
Ամեն մարդ իր սրտում  ունի իր երազանքի փոքրիկ կտորը, որը պահում է սրտի ամենախոր անկյունում: Երբեմն մոտենում է այդ անկյունին ,շոյում ,ժպտում է   երազանքին ու էլի թողնելով նրան այնտեղ ` հեռանում:
Մարդիկ,եկել եմ ասելու,որ ժամանակը եկել է: Այո,հենց հիմա,հենց այս պահին:Ժամանակն է...

Ժամանակն է երազանքը նպատակ դարձնելու: Հանեք երազանքը սրտի մութ անկյունից,վերցրեք այն ձեր ձեռքերի մեջ ,թող արև տեսնի,թող մարդկանց հետ ծանոթանա,թող շնչի ու սկսի ապրել:  Ամենաառաջին քայլով`  այն նպատակ դարձրեք: Սկսկեք գործել: Եթե կա երազանք ,ուրեմն` պետք է հասնել դրան:
Հավատացեք,եթե դուք երազում եք սովորել Քեմբրիջի համալսարանում կամ էլ ունենալ շքեղ առանձնատուն,ուրեմն`  կարող եք: Ոչ մի միտք հենց այնպես չի ծնվում: Եթե դուք երազում եք դրա մասին,ուրեմն ձեր ուղեղն արդեն իսկ գիտի,որ հնարավոր է այդ միտքը իրականություն դարձնել:
Ամեն երազանք չէ,որ նպատակ է դառնում, նպատակ դարձրեք ամենակարևորները,նրանք,որոնք իրոք հնարարավոր է իրագործել:
Գիտեմ,որ դժվար է: Սակայն  ես հաճախ եմ սիրում կրկնել. "Դժվար,բայց ոչ` անհնար"  :
Դե~ մարդիկ, ժպտացեք օրվան: Պահը եկել է, սկսեք պայքարել ձեր երազանքի համար հենց հիմա,հենց այս րոպեից:  Եթե դուք չհասնեք ձեր երազանքին,միգուցե մեկ ուրիշը հասնի դրան,սովորեք պայքարել այն ամենի համար,ինչ սիրում եք:
Մենք ենք ստեղծում մեր վաղվա օրը ու մեզնից է կախված  ինչ կլինի հետո: Ուզո՞ւմ եք հասնել երազանքներին . սկսեք գործել: Հենց հիմա մի կողմ նետեք ծուլությունը,  գրեք  թղթի վրա ու պատին փակցրեք ձեր երազանքը ու անընդհատ մտածեք նրա մասին: Աշխատեք,կանգ մի առեք,ժամանակը գնում է առաջ : Աշխատասիրություն, ուժեղ կամք ու ես հավատացնում եմ ` երազանքը,որն արդեն իսկ նպատակ է, ձեր ձեռքերում է: Ամբողջ աշխարհն է ձեր ձեռքերում:

среда, 23 января 2013 г.

Տիտանիկ

Ըստ գրողի կարծիքի, "Տիտանիկը” խորտակվեց ոչ նրա համար, որ լողում էր շատ արագ, որի պատճառով ուղղակիորեն չի հասցրել խուսափել սառցաբեկորին բախվելուց: Բավականին ժամանակ է եղել որպեսզի պտտեն ղեկը և խուսափեն սառցաբեկորին բախվելուց, սակայն ղեկավարողը խուճապի է մատնվել և ղեկը պտտել է ուրիշ ուղղությամբ: Նավը ստացել է վնասվածք, որի պատճառով էլ խորտակվել է:
    Ամեն դեպքում ուղևորներին հնարավոր էր փրկել, եթե "Տիտանիկը” կանգ առներ հարվածից հետո: Ընդ որում մոտակա նավը եղել է ընդհամենը մի քանի կիլոմետր հեռու: Ձեռնարկության տնորենը, ում պատկանում էր վիթխարի նավը, պահանջել է նավապետին շարունակել ընթացքը, վախենալով որ պատահարը կարող է իրեն բերել բավականին մեծ նյութական վնաս:
    Նավի խորտակման արագությունը սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով: Արդյունքում նավը խորտակվեց ոչ թե մի քանի ժամում, այլ հաշված րոպեներում:

Անպատասխան սեր

Անպատասխան սերը դաժան է ամեն ինչից: Կյանքում ոչ մեկի չեմ ցանկանա զգալ այդ: Անպատասխան սիրո պատճառով շատերն են զոհ գնացել...խաչ քաշել իրենց կյանքին, չմտածելով ընտանիքի, հարզատների, ընկերների ամսին, ովքեր կօգնեն դուրս գալ այդ վիճակից:
Այո հասկանալի է սիրում եք նրան, սիրում եք միայն դուք, ցավը, մերժվածությունը զգում եք միայն դուք, բայց պայքարել կարող եք ստանալով օգնություն: Այն չեք կարող միայնակ հաղթահարել, դա կարող են անել  միայն հստակ կամք ունեցող մարդիկ, ովքեր կպայքարեն ճիշտ ընտրության համար:

Եթե ձեզ չի հաջողվել խուսափել մի զգացմունքի վրա կենտրոնանալուց, ստիպեք ուղեղին զբաղվել բազմաթիվ խնդիրներով:Անհրաժեշտ է շփվել նոր մարդկանց հետ, գտնել նոր զբաղմունքներ, պլանավորել արձակուրդն ու ազատ օրերը` որպեսզի պարապ չնստեք:

Խանդ

Կան մարդիկ, որոնք համարում են, որ եթե խանդի զգացմունք չկա, ապա չկա նաև սիրո զգացմունք, բայց դա միշտ չէ որ այդպես է:Եթե կարճ բնութագրենք խանդը, ապա դա սեփականության իրավունք է ուրիշ էակի նկատմամբ իր բազմաթիվ դառը հետևանքներով:Խանդում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Այդպիսի ընտանիքում ամուսիններից մեկի համար ընտանեկան կյանքը դառնում է դժոխք: Օրինակ, եթե կինը 5 րոպե ուշանում է աշխատանքից, խոսում է հեռախոսով. գնում է նոր զգեստ կամ հարդարում է մազերը նորաձև և այլն, դա կարող է խանդի և անվերջ հարցաքննումների պատճառ դառնալ:Իհարկե ոչ հիմնավորված խանդը հանդիպում է անվստահ, կասկածամիտ, կպչուն մտքերով, ինքնավերլուծական բնավորությամբ և որոշ դեպքերում հիստերիկ անձնավորությունների մոտ:եթե կա սեր և լիարժեք ամուսնական ներդաշնակություն, ապա այդտեղ չեն կարող արմատավորվել խանդը և անվստահությունը: Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ:

вторник, 22 января 2013 г.

երաժշտություն

Աշխարհում գրեթե բոլորն իրենց առօրյան չեն պատկերացնում առանց երաժշտության, իսկ երբ նրանցից մի մասին հարցնում ես` ինչ է երաժշտությունը, հստակ չեն կարողանում պատասխանել` առանց հստակեցնելու, թե ինչից է այն բաղկացած և ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդու հոգեբանության վրա:
Այն մարդիկ, որոնք սիրում են լսել ջազ, էքստրավերտ (արտաքին աշխարհին հակված), բարձր ինքնագնահատական, ստեղծագործական ջիղ ունեցող և շփվող մարդիկ են: Դասական երաժշտության կողմնակիցները` ստեղծագործող, հետաքրքիր, եթերային և ինքնամփոփ էակներ են: Ժողովրդական երաժշտության երկրպագուները ջանասեր, հասուն հոգեբանության տեր և ավելի զսպված են, հիփ-հոփ սիրողներն ուղղակի խենթանում են լինել ուշադրության կենտրոնում` ամեն գնով պաշտպանելով սեփական տեսակետը, հաուզ ոճը նախընտրում են էքստրավերտ, խնջույքների սիրահար և շփվող մարդիկ, պարային երաժշտություն լսում են աշխույժ, ստեղծագործող, երբեմն-երբեմն անքաղաքավարի անձինք, ռեգեի կողմնակիցները բարձր ինքնագնահատական ունեցող, ստեղծագործող, շփվող, բարեհաճ, սակայն ոչ այնքան աշխատասեր անհատներ են, հնդկական երաժշտության երկրպագուները չեն փայլում աշխատասիրությամբ և վստահ չեն սեփական ուժերի վրա, ռաբիսի սիրահարներն ինքնավստահ և բնազդային են, բլուզի նախընտրողները շփվող, բարեհամբույր և սեփական արժեքը գիտակցող անձինք են, ռեփի կողմնակիցներն ունեն բարձր ինքնագնահատական, սիրում են շփվել և ազնիվ են, փոփ լսում են էքստրավերտ, բարձր ինքնագնահատական ունեցող, աշխատասեր և սկզբունքային անձինք, օպերայի նախընտրողները վստահ են, շփվող և բարեհամբույր, ռոքի երկրպագուները ստեղծագործող, ըմբոստ, ուղղամիտ են և ունեն վերացական մտածողություն ու ցածր ինքնագնահատական, ծանր ռոքի` մետալիկայի սիրահարներն ինքնամփոփ, ագրեսիվ, երբեմն էլ թեթևամիտ անձինք են, իսկ խառը ոճի երաժշտություն սիրողներն անկայուն, երազկոտ, նպատակասլաց մադիկ են և ժառանգում են այն բոլոր առանձնահատկությունները, որոնցով բնութագրվում է երաժշտական այս կամ այն ժանրը

Ժպիտ

 Ժպիտը մարդու արձագանքն է որևէ լավ բանի նկատմամբ: Օրինակ երբ քեզ հաճոյախոսում են դու անկախ քեզնից ժպտում ես: Կենսաբանների կարծիքով հաճախ ժպտացող մարդկանց մոտ շուտ են առաջանում կնճիռներ: Բայց դա ինձ ամենևին չի խանգարում միշտ ժպտերես լինել:Տխրելու առիթ միշտ էլ կլինի: Ժպտացեք աշխարհին, և այն ձեզ փոխադարձ ժպիտով կպատասխանի: Եվ մի մոռացեք, որ մեր կյանքի երկարացման գործում ժպիտնել իր մեծ տեղն ունի:ժպիտն է ծնում ծիծաղ: Այո այո...ծիծաղի մայրը ժպիտն է: Այնպես որ դարձրեք ժպիտին ձեր կյանքի անբաժան ուղեկիցը և այն` ծնելով ծիծաղ, կերկարացնի` ձեզ ընդհամենը մեկ անգամ տրվող այս անկրկնելի կյանքը:

Գլխացավ

"Գլխացավ"տերմինն իր մեջ ներառում է գլխի և պարանոցի շրջանում ցավի և դիսկոմֆորտի զգացումը: Կենցաղում գլխացավ տերմինն օգտագործում են գանգաթաղի շրջանի տհաճ զգայությունների բնութագրման համար: Գլխացավն ախտանիշ է, ոչ թե հիվանդություն: Այս ախտանիշի տարածվածության շնորհիվ, անհրաժեշտ է դառնում դրա մեխանիզմի հետազոտությունը:

Գլխացավը հիվանդների հաճախելիության պատճառների մեջ զբաղեցնում է յոթերորդ տեղը: Գլխուղեղի պարենխիման և գանգի ոսկրային հյուսվածքներն անզգա են ցավի նկատմամբ: Գլխի մնացած հյուսվածքներն օժտված են ցավային զգացողության ապարատով: Հատկապես զգայուն են կարծրենու, ոստայնենու և նրբենու զարկերակները: Դրա համար, փոփոխություններն այդ անոթներում բերում են սուր բութ ցավի առաջացմանը: Ցավային ազդակները կարող են փոխանցվել գանգուղեղային` հատկապես եռորյակ նյարդի թելերի միջոցով:
Գլխացավը, ինչպես վիրուսային, այնպես էլբակտերիալ ինֆեկցիոն հիվանդությունների ամենահաճախ ախտանիշն է: Այն կարող է ի հայտ գալ հիվանդության տարբեր փուլերում` պրոդրոմալ փուլում (նախանշանների փուլ), հիվանդության զարգացման փուլում (ախտանիշերի աճման փուլ), ռեկոնվալեսցենցիայի շրջանում: Որպես կանոն, ԳՑ-ն անհետանում է արդյունավետ բուժումից մի ամիս անց: Կենցաղում տարածված է, որ զարկերակային ճնշման ցանկացած բարձրացում կարող է գլխացավի պատճառ լինել: Իհարկե, զարկերակային ճնշման չափումը գլխացավով տառապող հիվանդի առաջին ախտորոշիչ մեթոդն է: Մինչդեռ, վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ զարկերակային ճնշման թեթև կամ չափավոր քրոնիկ բարձրացումը չի ուղեկցվում գլխացավով: Մինչդեռ, զարկերակային ճնշման սուր բարձրացումն ուղեկցվում է արտահայտված գլխացավով: Գլխացավի ի հայտ գալու համար հիմնական նշանակություն ունի դիաստոլիկ ճնշումը, որի սովորական տվյալներից 25%-ով բարձրացումը կարող է արտահայտված գլխացավի պատճառ լինել: Գլխացավը նույնպիսի սերտ կապվածություն ունի քրոնիկ զարկերակային հիպերտենզիայի հետ, որի դիաստոլիկ ճնշումը գերազանցում է 120 մմ սնդ.սյանը: Կարելի ասել, որ զարկերակային հիպերտեզիայով հիվանդների գլխացավերն ունեն հետերոգեն բնույթ, դրանք կարող են լինել վերտեբրոգեն բնույթի, ինչպես նաև կարող են պայմանավորված լինել հոգեբանական գործոններով և այլն:

Տեղեկություններ ծաղիկների մասին


Չի կարելի ծաղկեփնջի մեջ ներառել սուր հոտով ծաղիկներ, ինչպես նաև ծաղկեփունջը չպետք է լինի խիստ ծանր, քանզի հարսը այն պետք է բռնի գրեթե ողջ օրվա ընթացքում:  Ծաղիկների ընտրության ժամանակ մեծ նշանակություն է տրվում հարսի տարիքին: Հասուն կնոջը ավելի հարմար են վառ գույները, էկզոտիկ ծաղիկները և ավանգարդ ձևերը: Երիտասարդ հարսիկին կարելի է առաջարկել նուրբ և մեղմ գույներով ծաղիկներ, որոնք կընդգծեն նրա անմեղությունը և համապատասխան կլինեն հարսի կոկոն գեղեցկությանը: Թերթիկները նոր բացող ծաղիկ հիշեցնող գեղաշուք հարսի ձեռքերում աննման կդիտվեն նոր բացվող, դաշտային և անտառային ծաղիկների նրբաճաշակ համադրությունը: Նման ծաղկեփնջի բնական լինելը կընդգծի նրա նուրբ գեղեցկությունը: Հարսանեկան ծաղկեփնջին հատուկ իմաստ կարող է հաղորդել ծաղիկների նշանակության իմացությունը: Այն կարող է բացահայտել նվիրվող ծաղկեփնջի գաղտնի նշանակությունը: