Չի կարելի ծաղկեփնջի մեջ ներառել սուր հոտով ծաղիկներ,
ինչպես նաև ծաղկեփունջը չպետք է լինի խիստ ծանր, քանզի հարսը այն պետք է բռնի
գրեթե ողջ օրվա ընթացքում: Ծաղիկների ընտրության ժամանակ մեծ նշանակություն
է տրվում հարսի տարիքին: Հասուն կնոջը ավելի հարմար են վառ գույները, էկզոտիկ
ծաղիկները և ավանգարդ ձևերը: Երիտասարդ հարսիկին կարելի է առաջարկել նուրբ և մեղմ
գույներով ծաղիկներ, որոնք կընդգծեն նրա անմեղությունը և համապատասխան կլինեն
հարսի կոկոն գեղեցկությանը: Թերթիկները նոր բացող ծաղիկ հիշեցնող գեղաշուք հարսի ձեռքերում
աննման կդիտվեն նոր բացվող, դաշտային և անտառային ծաղիկների նրբաճաշակ
համադրությունը: Նման ծաղկեփնջի բնական լինելը կընդգծի նրա նուրբ գեղեցկությունը:
Հարսանեկան ծաղկեփնջին հատուկ իմաստ կարող է հաղորդել ծաղիկների նշանակության
իմացությունը: Այն կարող է բացահայտել նվիրվող ծաղկեփնջի գաղտնի նշանակությունը:
Комментариев нет:
Отправить комментарий