"Գլխացավ"տերմինն իր մեջ ներառում է գլխի և պարանոցի շրջանում ցավի և
դիսկոմֆորտի զգացումը: Կենցաղում գլխացավ տերմինն օգտագործում են գանգաթաղի
շրջանի տհաճ զգայությունների բնութագրման համար: Գլխացավն ախտանիշ է, ոչ
թե հիվանդություն: Այս ախտանիշի տարածվածության շնորհիվ, անհրաժեշտ է
դառնում դրա մեխանիզմի հետազոտությունը:
Գլխացավը հիվանդների հաճախելիության պատճառների մեջ զբաղեցնում է յոթերորդ տեղը: Գլխուղեղի պարենխիման և գանգի ոսկրային հյուսվածքներն անզգա են ցավի նկատմամբ: Գլխի մնացած հյուսվածքներն օժտված են ցավային զգացողության ապարատով: Հատկապես զգայուն են կարծրենու, ոստայնենու և նրբենու զարկերակները: Դրա համար, փոփոխություններն այդ անոթներում բերում են սուր բութ ցավի առաջացմանը: Ցավային ազդակները կարող են փոխանցվել գանգուղեղային` հատկապես եռորյակ նյարդի թելերի միջոցով:
Գլխացավը, ինչպես վիրուսային, այնպես էլբակտերիալ ինֆեկցիոն հիվանդությունների ամենահաճախ ախտանիշն է: Այն կարող է ի հայտ գալ հիվանդության տարբեր փուլերում` պրոդրոմալ փուլում (նախանշանների փուլ), հիվանդության զարգացման փուլում (ախտանիշերի աճման փուլ), ռեկոնվալեսցենցիայի շրջանում: Որպես կանոն, ԳՑ-ն անհետանում է արդյունավետ բուժումից մի ամիս անց: Կենցաղում տարածված է, որ զարկերակային ճնշման ցանկացած բարձրացում կարող է գլխացավի պատճառ լինել: Իհարկե, զարկերակային ճնշման չափումը գլխացավով տառապող հիվանդի առաջին ախտորոշիչ մեթոդն է: Մինչդեռ, վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ զարկերակային ճնշման թեթև կամ չափավոր քրոնիկ բարձրացումը չի ուղեկցվում գլխացավով: Մինչդեռ, զարկերակային ճնշման սուր բարձրացումն ուղեկցվում է արտահայտված գլխացավով: Գլխացավի ի հայտ գալու համար հիմնական նշանակություն ունի դիաստոլիկ ճնշումը, որի սովորական տվյալներից 25%-ով բարձրացումը կարող է արտահայտված գլխացավի պատճառ լինել: Գլխացավը նույնպիսի սերտ կապվածություն ունի քրոնիկ զարկերակային հիպերտենզիայի հետ, որի դիաստոլիկ ճնշումը գերազանցում է 120 մմ սնդ.սյանը: Կարելի ասել, որ զարկերակային հիպերտեզիայով հիվանդների գլխացավերն ունեն հետերոգեն բնույթ, դրանք կարող են լինել վերտեբրոգեն բնույթի, ինչպես նաև կարող են պայմանավորված լինել հոգեբանական գործոններով և այլն:

Комментариев нет:
Отправить комментарий