Բարև՛, թախիծ..Այդ դու° ես..Ո՛չ, ես չեմ ճանաչում քեզ: Մի ժամանակ ես
տագնապ էի զգում քո ներկայությունից: Իսկ հիմա դու այնպես սովորական
ես…Այնպես սովորական ես դարձել,թախիծ…Այն ժամանակ հույզերով ու կարոտով էիր
փաթաթված…Իսկ հիմա` հստակ,պարզ…Դու փոթորկում էիր հոգիս, իսկ հիմա խաղաղ
ես դու, և ես` նույնպես…
Ինչու° ես ժպտում…Իսկ ու°ր է քո հին, նենգոտ ժպիտը…Ոչինչ, ոչինչ չկա անցյալից…Այն օրերին դու պատմում էիր ինձ խանդի ու խաբկանքի մասին..Հիասթափությունների ու սպասումների մասին…Իսկ այսօր լուռ ես,մեղմ,մտածկոտ…Ա՜խ, իմ թախիծ, ոչինչ առաջվանը չէ…

Комментариев нет:
Отправить комментарий