Հայկական բանակը 20 տարեկան է: Այն կազմավորվեց, թրծվեց հայոց հողի համար
մղված թեժ մարտերում, ցույց տվեց, որ մարտունակ է, ոգով արի, հաղթանակող:
Հայ մարդը հարյուրամյակներ կերակրել էր օտար զինվորին, 20 տարի առաջ իր
թիկունքին զգաց հայ զինվորի, իր զավակի պաշտպանությունը: Մեր ազգն ունի
զինվորի, բանակի պաշտամունք: Անցած 20 տարիներին հայկական բանակն ավելի է
ամրապնդվել, հզորացել: Այն այսօր Հայաստանի հանրապետության ամենակայացած
կառույցն է: Ինչպես ամեն մի համակարգում, բանակում էլ կան խնդիրներ, ինչը
բնական է: Հզոր բանակ ունեցող պետության մեջ միայն կարելի է յուրաքանչյուր օրը
դիմավորել հանգիստ խղճով, համոզված, որ խաղաղությունը պահպանվում է
մշտապես աչալուրջ ու զգոն բանակի ու հայ զինվորների կողմից:
Հայոց բանակի տոնը բոլորինս է, ուրեմն` կեցցե մեր բանակը:
Հայոց բանակի տոնը բոլորինս է, ուրեմն` կեցցե մեր բանակը:
Комментариев нет:
Отправить комментарий